ԹՈՂ ԳԱՐՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏԱՐՎԱ … ՄՇՏԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԼԻՆԻ

Դպրոցի պատմություն

Արմավիրի թիվ 10 միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 1989 թվականին , որի տնօրեն է նշանակվել Վ. Համբարձումյանը : Նա պաշտոնավարել է մինչև 1994 թվականը : Այդ ժամանակահատվածում ուսումնական վարիչ է եղել Ա. Մարգարյանը , իսկ կազմակերպիչ` Ռ . Սարգսյանը :
1994 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվել Վ. Դանիելյանը , որը պաշտոնավարել է մինչև 2016 թվականը : Այդ ժամանակահատվածում դպրոցի ուսումնական մասի վարիչ է նշանակվել Գ. Գևորգյանը , որը պաշտոնավարել է մինչև 2002 թվականը , իսկ 2002 թվականից մինչ օրս ուսումնական գծով տնօրենի տեղակալ է աշխատում Գ. Սերոբյանը :
2012 թվականից մինչ օրս դպրոցի մասնագիտացված կրթության աջակցությունների գծով տնօրենի տեղակալ է աշխատում Տ. Իսախանյանը :
2016 թվականից դպրոցի տնօրեն է նշանակվել Լ. Հայրապետյանը :